Armenian Rare Books
Author: Deodatus, Georgius
Title: Speculum Veritatis
Publisher (standardized): Typis Joannis Wenceslai Helm
Place (standardized): Vetero-Pragae
Year of Publication: 1714
Notes: Speculum Veritatis, Sive Colloquium inter Hebraeum, & Georgium Deodatem Damascenum, nunc Civem Pragensem, ā praefato Georgio, partim ex Veteri Testamento, partim ex Sancto Evangelio, partim ex Doctrina Christiana Eminentissimi Cardinalis Bellarmini, partim ex rationibus a se deductis Italico Idiomate congestum, & toti Christiano Orbi dedicatum; jam vero a grato ejusdem Georgij Amico Latine versum, ac in lucem editum.
Հայ Գեորգ Դեոդատը ծնվել է Դամասկոսում: Հոր խորհրդով դարձել է առևտրական, սակայն դեռ վաղ տարիքից դրսևորել է հակումներ դեպի փիլիսոփայությունը: Անտիոքի պատրիարքի հետ հանդիպումը վճռորոշ է եղել նրա կյանքում: Պատրիարքի վախճանից հետո նա մեկնել է Հռոմ, ընդունել կաթոլիկություն: Ստացել է փայլուն կրթություն, տիրապետել է մի քանի լեզուների: 1704թ. եղել է Պրահայի առաջին շրջիկ սրճավաճառը, իսկ 1714թ. բացել է Պրահայի առաջին փակ սրճարանը՝ Երեք ջայլամի մոտ հյուրատանը: Նույն թվականին բացել է նաև Ոսկե օձի մոտ սրճարանը: Ամուսնացել է, ունեցել երեք զավակներ: Գերմաներենով ու լատիներենով գրել է տրակտատներ Միջին Արևելքի քրիստոնյաների և Պրահայի հրեական համայնքի մասին: Ներկայացվող գիրքը՝ Ճշմարտության հայելին, հրեական համայնքի և նրա ղեկավարի գործունեությունը ներկայացնող քննադատական երկ է, որի պատճառով Դեոդատը հրեաների կողմից ենթարկվում է հալածանքների ու սնանկանում: Վախճանվում է աղքատության մեջ՝ թողնելով լատիներեն, գերմաներեն և արաբերեն մի քանի անտիպ երկեր: Աղբյուր՝ Օրեր ամսագիր, Պրահա, 2009, է. 5, էջ 27-30:
[33] p.; 4°;(19 cm).
Click the cover to view PDF fileYear and Place of Digitization: 2014, National Library of the Czech Republic