Զանգակ
ԵՐԿԻՐ Հայաստան
ՔԱՂԱՔ Երևան
ԱՆՈՒՆԸ Զանգակ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Զանգակ-97
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մկրտչյան ընտանիք
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1997-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1997թ. Մկրտչյանների ընտանիքի կողմից: Ընկերությունը, որի կազմում գործում են նաև տպարանն ու գրախանութը, կարճ ժամանակահատվածում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը՝ առավելապես հայտնի ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակությամբ: «Զանգակ»-ը հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական, գիտական գրքեր, հանդեսներ և այլն: Ժամանակի պահանջներին համապատասխան՝ հրատարակչությունն իր ընթերցողին ներկայացնում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային սարքերի համար: Իր գործունեության հենց սկզբից հրատարակչության գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումը, լուսաբանումն ու պահպանումը: Այդ նպատակների իրականացման համար «Զանգակ»-ը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Սփյուռքի գիտական և մշակութային կյանքում: Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ` գիտահետազոտական խմբեր, մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում: «Զանգակ»-ն իր հրատարակություններով մշտապես մասնակցում է ցուցահանդես-տոնավաճառների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որոնցից են՝ Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի, Լոնդոնի և ԱՄՆ-ի գրքի ցուցահանդեսները, որոնք գրքաշխարհի միջազգային ամենանշանակալի իրադարձություններից են: Հրատարակչությունն ակտիվորեն համագործակցում է նաև միջազգային հեղինակավոր հրատարակիչների, օտարալեզու հայ և օտարազգի հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն և ամենապահանջված նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար: Մասնավորապես ուշադրության են արժանի վերջին շրջանում հրատարակված համաշխարհային գրականության այնպիսի նմուշներ, ինչպիսիք են Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…», Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է», «Մեծն Գեթսբի», Դեն Բրաունի «Ինֆեռնո» և այլ ստեղծագործություններ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հասցե
՝  
«Զանգակ» հրատարակչություն, ՀՀ, 0051, ք.Երևան, Կոմիտասի պող. 49/2

Հեռախոս՝  
+374 10 232528

Էլ. հասցե՝   info@zangak.am

Կայքէջ՝    www.zangak.am:

ՇՏԵՄԱՐԱՆԻ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի Ազգային գրադարան