Փնտրիր որը պարունակում է բառեր  

 

Այս հավաքածուի մասին

Ազգային գրադարանի հայերեն Հմայիլների հավաքածուն իր մեծությամբ 4-րդն է աշխարհում` Մաշտոցյան Մատենադարանից, Էջմիածնի Մայր Տաճարի և Վենետիկի Մխիթարյանների միաբանության հավաքածուներից հետո: Այստեղ պահվում են 13 տպագիր և 1 ձեռագիր Հմայիլներ:

Հայ հնատիպ գրքի պատմության մեջ իրենց ձևով և բովանդակությամբ առանձնանում են Հմայիլները: Հմայիլներն ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն. Այն կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Բառը ծագում է պահլավերեն humav (օրհնյալ) բառից:

Որպես կանոն` հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի հատվածով և ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ:

Հնատիպ հմայիլները զարդարում են սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներ և առանձին սրբերի պատկերներ:

Ինչպես գտնել տեղեկատվություն Հմայիլներ (Phylacteries) հավաքածուի մեջ

Առկա են 2 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար:

  • որոնիր որոշակի բառեր, որոնք հանդիպում են տեքստում սեղմելով Որոնում կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Տարեթիվ սեղմելով Տարեթիվ կոճակը