***Միջերեսի լեզուն փոխելու համար անցեք «Նախապատվություններ» բաժին և «Միջերեսի լեզու» ցանկից ընտրեք լեզուն։***
Հայատառ թուրքերեն հրատարակությունները տպագիր ստեղծագործություններ են, և հանդիսանում են Օսմանյան կայսրության մշակութային ու պատմական համայնապատկերի կարևոր մասը, որոնցում թուրքերեն տեքստը ներկայացվել է հայերեն այբուբենի միջոցով։ Այս խառնածին գրական ավանդույթը հիմնականում առաջացել էր Օսմանյան կայսրության ժամանակ և արտացոլում էր տարածաշրջանի բազմազգ, բազմամշակութային և բազմալեզու դինամիկան: Այս հրատարակությունները ծառայում էին Օսմանյան կայսրությունում ապրող հայկական համայնքներին, որոնցում թուրքերենը հանդես էր գալիս որպես հիմնական լեզու, բայց համայնքի անդամները տիրապետում էին հայերեն այբուբենին: Այս հրատարակություններն ունեին կիրառական, գործնական նշանակություն, այն էր՝ հայ համայնքի ներսում տարածել հայեցի կրթությունը, կրոնական տեքստերը, թերթերը և գրականությունը: Այս հրատարակությունների մշակութային նշանակությունը խորհրդանշում է հայկական և օսմանյան մշակույթների միաձուլումը։ Սրանք նաև կարևորում են հայերի դերը՝ որպես ազդեցիկ համայնքի, որն իր նպաստն էր բերում օսմանյան մշակութային և մտավոր կյանքին։
«ԱՒԵՏԱԲԵՐ» նախագծի նպատակն է հայոց պատմությունը, լեզվի և ինքնության փոխազդեցությունն ուսումնասիրող գիտնականներին առաջարկել բաց հասանելիության հարթակ, որտեղից նրանք կարող են մուտք ունենալ հայատառ-թուրքերեն հրատարակություններին։
«ԱՒԵՏԱԲԵՐ» նախագծին առնչվող հարցերի դեպքում դիմել Տիգրան Զարգարյանին։
ATLAS Blog-ը հարթակ է հայատառ-թուրքերեն ձեռագիր և տպագիր ժառանգության վերաբերյալ գիտական քննարկումների համար:
Փնտրման հնարքներ:
Բուլյան «Կամ» փնտրման համար «Փնտրիր» բացվող ընտրացանկից ընտրել «որոշ» բառը, լրացնել արտահայտությունը և իրականացնել փնտրումը:
Օրինակ` Բուլյան որոնումով եթե փնտրենք Սաղմոսներ + Իլահիլէր, կարտածվեն բոլոր , այն գրառումները, որոնք պարունակում են կա՛մ Սաղմոսներ, կա՛մ Իլահիլէր բառերը:
Բուլյան «ԵՎ» որոնման պարագայում բացվող ընտրացանկից ընտրել «Բոլորը» բառը:
Եթե փնտրենք Սաղմոսներ*Պօյաճեան, կարտածվեն բոլոր այն գրառումները, որոնք պարունակում են և՛ Սաղմոսներ, և՛ Պօյաճեան բառերը:
«Հատած» փնտրումը թույլ է տալիս արտածել այն բոլոր գրառումները, որոնք պարունակում են այդ անվան տարբերակները: Գրվում է բանալի բառի առաջին մի քանի տառերը, որից հետո դրվում է (*)աստղանիշ նշանը:
Օրինակ՝ եթե կատարենք որոնում Չամ*, կարտածվեն Չամչեան, Չամուռճեան, Չամուռճեանց, Չամուրճեան տարբերակները պարունակող գրառումները:
Առկա են 9 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար: