Ազգային գրադարանի հայերեն Հմայիլների հավաքածուն իր մեծությամբ 4-րդն է աշխարհում` Մաշտոցյան Մատենադարանից, Էջմիածնի Մայր Տաճարի և Վենետիկի Մխիթարյանների միաբանության հավաքածուներից հետո: Այստեղ պահվում են 13 տպագիր և 1 ձեռագիր Հմայիլներ:
Հայ հնատիպ գրքի պատմության մեջ իրենց ձևով և բովանդակությամբ առանձնանում են Հմայիլները: Հմայիլներն ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն. Այն կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Բառը ծագում է պահլավերեն humav (օրհնյալ) բառից:
Որպես կանոն` հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի հատվածով և ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ:Հնատիպ հմայիլները զարդարում են սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներ և առանձին սրբերի պատկերներ:
Առկա են 2 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար: