ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Գրիգոր Մարզվանեցու | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Գրիգոր Մարզվանեցի |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1694-1734թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
16 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Չելեպի Քյոմյուրճյանից ժառանգություն ստանալով նրա տպարանի պահպանված մասը՝ Գր. Մարզվանեցին հիմնում է տպարան, որը գործում է 40 տարի։ Նա ծնվել է Մարզվանում, կրթություն է ստացել Ամրդոլուի վանքում, որտեղ Ծաղիկ վրդ. Սարգսի մոտ ծաղկարարություն է սովորել։ Ապա նրա հետ 1684թ. մեկնելով Կ. Պոլիս՝ տարվել է տպագրական արվեստով։ Նա ինքնակրթությամբ և բնատուր տաղանդի շնորհիվ կարողացել է Չելեպիի տառերի հիման վրա նորերը ստեղծել։ Գրիգոր Մարզվանեցին հայ տպագրության պատմության մեջ առանձնակի ներդրում ունի ոչ միայն որպես գրական գործիչ, այլև իբրև վարպետ փորագրանկարիչ: Մինչև Մարզվանեցին հայ տպագիր գրքերի փորագիր պատկերները կատարում էին եվրոպացի նկարիչները կամ օգտագործվում էին օտարների արած փորագրությունները: Մարզվանեցին իր գրքերը զարդարել է իր ստեղծած զարդերով և փորագրանկարներով: Սկզբնական շրջանում նրա համար ներշնչման աղբյուր են հանդիսացել Ոսկան Երևանցու Աստվածաշնչում տեղ գտած պատկերները: Քանի որ Մարզվանեցին իր փորագրանկարներն ստեղծել է տպագրած գրքերի բովանդակությանը համապատասխան, այդ իսկ պատճառով թեմաները մեծամասամբ կրոնական են. Հիմնականում ներկայացված են եկեղեցական հայրերի, սրբերի ու նահատակների կյանքի ու գործունեության դրվագներ: Նա առավել հաճախ անդրադարձել է Գրիգոր Լուսավորչի կյանքի տարբեր շրջանները ներկայացնող թեմաներին: Մարզվանեցու կլիշեները օգտագործվել են ժամանակի, նաև իրենից հետո գործած այլ հրատարակիչների կողմից: Գրեթե բոլոր փորագրանկարները կրում են իր անվանատառերը «ԳՄ» կամ «ԳՐ», երբեմն ամբողջ անունը` «ԳՐԻԳՈՐ», ինչը հնարավորություն է տալիս հստակ առանձնացնելու նրա փորագրած պատկերները այլ հրատարակություններում: Գործակիցներն են գրաշար Ներսեսը, տպազարկ Հակոբ Դպիրը, մրահար Եսային, առաջին գրքի տպագրության ժամանակ` նաև Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |