Գրիգոր Մարզվանեցու
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Գրիգոր Մարզվանեցու
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Գրիգոր Մարզվանեցի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1694-1734թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
16 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Չելեպի Քյոմյուրճյանից ժառանգություն ստանալով նրա տպարանի պահպանված մասը՝ Գր. Մարզվանեցին հիմնում է տպարան, որը գործում է 40 տարի։ Նա ծնվել է Մարզվանում, կրթություն է ստացել Ամրդոլուի վանքում, որտեղ Ծաղիկ վրդ. Սարգսի մոտ ծաղկարարություն է սովորել։ Ապա նրա հետ 1684թ. մեկնելով Կ. Պոլիս՝ տարվել է տպագրական արվեստով։ Նա ինքնակրթությամբ և բնատուր տաղանդի շնորհիվ կարողացել է Չելեպիի տառերի հիման վրա նորերը ստեղծել։ Գրիգոր Մարզվանեցին հայ տպագրության պատմության մեջ առանձնակի ներդրում ունի ոչ միայն որպես գրական գործիչ, այլև իբրև վարպետ փորագրանկարիչ: Մինչև Մարզվանեցին հայ տպագիր գրքերի փորագիր պատկերները կատարում էին եվրոպացի նկարիչները կամ օգտագործվում էին օտարների արած փորագրությունները: Մարզվանեցին իր գրքերը զարդարել է իր ստեղծած զարդերով և փորագրանկարներով: Սկզբնական շրջանում նրա համար ներշնչման աղբյուր են հանդիսացել Ոսկան Երևանցու Աստվածաշնչում տեղ գտած պատկերները: Քանի որ Մարզվանեցին իր փորագրանկարներն ստեղծել է տպագրած գրքերի բովանդակությանը համապատասխան, այդ իսկ պատճառով թեմաները մեծամասամբ կրոնական են. Հիմնականում ներկայացված են եկեղեցական հայրերի, սրբերի ու նահատակների կյանքի ու գործունեության դրվագներ: Նա առավել հաճախ անդրադարձել է Գրիգոր Լուսավորչի կյանքի տարբեր շրջանները ներկայացնող թեմաներին: Մարզվանեցու կլիշեները օգտագործվել են ժամանակի, նաև իրենից հետո գործած այլ հրատարակիչների կողմից: Գրեթե բոլոր փորագրանկարները կրում են իր անվանատառերը «ԳՄ» կամ «ԳՐ», երբեմն ամբողջ անունը` «ԳՐԻԳՈՐ», ինչը հնարավորություն է տալիս հստակ առանձնացնելու նրա փորագրած պատկերները այլ հրատարակություններում: Գործակիցներն են գրաշար Ներսեսը, տպազարկ Հակոբ Դպիրը, մրահար Եսային, առաջին գրքի տպագրության ժամանակ` նաև Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան