Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի
ԵՐԿԻՐ Նիդեռլանդներ, Իտալիա, Ֆրանսիա
ՔԱՂԱՔ Ամստերդամ, Լիվոռնո, Մարսել
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի 
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Մատթէոս Ծարեցու
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Ոսկան Երևանցի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1660-1686
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամստերդամ
Մատթեոս Ծարեցին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ 1656 թ. մեկնում է Իտալիա` գաղութահայության նյութական օժանդակությամբ այնտեղ հայկական մի տպարան հիմնելու համար: Վենետիկի ղեկավարներից տպագրության թույլտվություն ստանալով՝ մեկնում է Ամստերդամ և տեղի հայ գաղթօջախի օժանդակությամբ ձեռնամուխ է լինում տպա­րանի ստեղծմանը 1660 թ.: Նրա պատվերով տպարանի տառերը պատրաստում է ժամանակի հռչակավոր տպագրիչ-հրատարակիչ Էլզեվիր եղբայրների փորագրիչը` Խրիստոֆել վան Դեյկը: 1660 թ. նա տպագրում է Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմը, սակայն  Ծարեցուն վիճակված չէր տեսնելու դժվարությամբ ստեղծած իր տպարանի պտուղները: Տպարանը նյութական դժվարությունների պատճառով հայտնվում է փակվելու վտանգի առաջ: Ավետիս Ղլիճենցը մարում է տպարանի պարտքերը՝ հորդորելով Ծարեցուն տպա­րանը կտակել Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի վանքերին և կոչել նրանց անունով: Իր առաջին գրքի տպագրությունը չավարտած՝ 1661 թ. Մատթեոս Ծարեցին վախճանվում է՝ իր սկսած գործը թողնելով հաջորդներին: 1661 թվականից Ամստերդամի հայկական տպարանը պատկանել է հիմնադիր Ծարեցու գործ­ընկեր Ավետիս Ղլիճենցուն։ 1664 թ. Ամստերդամի հայկական տպարանի տնօրեն Ավե­տիս Ղլիճենցուն փոխա­րի­նում է Կարապետ Ադրիանացին: Վերջինիս և Ոսկան Երևանցու նախաձեռնությամբ Ոս­կան­յան տպարանում տպագրվում են «Ձայնքաղ շարկնոց» (1664–1665 թթ.) խազագիր ձայնանի­շե­րով հայերեն առաջին մեծածավալ գիրքը:
      Նրան հաջորդում է
Ոսկան Երևանցին (Ղլիճենցը): Նա, իր հետ ունենալով Հակոբ Դ. Ջու­ղա­յեցու հանձնարարականը, 1662-ին մեկնում է Եվրոպա՝ «Աստ­ուա­ծաշունչ»-ը հայերեն տպագրելու: Նախ մեկնում է Լիվոռնո (Ալիկօռնա), ապա՝ Հռոմ, որտեղ փորձում է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Նա մեկնում է Ամստերդամ՝ 1664 թ. աշնանը ստանձնելով Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի տնօրի­նու­թյունը և ձեռնարկելով Աստվածաշնչի տպագրության նախա­պատ­րաս­տական աշ­խա­տանք­ները: 
Նախ
1666 թ. տպագրում է «Այբբենարան եւ քրիստոնէական», «Քերականութիւն» հայոց լեզվի և կրոնի դասագրքերը, ապա սկսում է 1464 էջից բաղկացած հայերեն առաջին «Աստուածաշունչ» մատյանի տպագրությունը՝ այն ավարտելով 1668 թ.։ Այս տպա­րա­նում տպագրված «Աստուածաշունչ»-ի բարձրորակ տպագրությունն արժանա­ցել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանու­թյանը:
     Լիվոռնո
Ոսկան Երևանցին  մտադրվում է Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը նրան տալիս է այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատա­րակ­վելիք գրքերը հակառակ չլինեն Կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սա­կայն Ոսկան Երևանցին չի հաշտվում այն մտքի հետ, որ պետք է «սրբագրվեին» իր հրա­տա­րա­կած «Ժամագիրք»-ը, «Մաշտոց»-ը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հա­կա­ռակ չերևա­լու համար: Նա Ֆրանսիայից անցնում է Իտալիա, կանգ է առնում Լիվոռնո քաղաքում, որտեղ 1670-1671 թթ. հիմ­նում է Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անունով մի տպարան, որն ընդ­մի­ջում­նե­րով գործում է մինչև 1701 թ.: Այնտեղ տպա­գրում է «Պարտէզ հո­գե­ւոր» (1670 թ.) և Ռո­բերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիս­տոնէական» (1670 թ.) թարգ­մա­նա­կան գրքերը:
Մարսել
Իտալիայում չգտնելով նյութական աջակցություն՝ 1672 թ. Ոսկան Երևանցին տպա­րանը Լիվոռնոյից փոխադրում է Մարսել, ուր գործում է մինչև 1686 թ.: Վերջինս ընկե­րա­նում է քահանա Համա­զասպ­յա­նի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անա­խոր­ժու­թյուն­ներ է պատճառում նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստանում հետևել Ոսկան Երևանցու հրա­տա­րա­կու­թյուն­նե­րին:

Ընդհանուր առմամբ՝ Ոսկանյան տպարանը գործել է 1660-1686 թթ. Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռ­նո­յում և Մարսելում լույս են տեսել 49 կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպա­գրությամբ հայերեն գրքեր, իսկ միայն Ոսկանին հաջողվեց տպագրել 28-ը:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան